Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ հաղթեց 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։
Ալկարասն այս տարի տարավ 60-րդ հաղթանակը։