Գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան

347

Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազին:

Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր ԿԽՄԿ-ի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին: Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Նախորդ հոդվածըATP-500․ Ալկարասը պարտության մատնեց Մուզետիին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԹուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին