‘Australian Open. Եզրափակիչում՝ Ուիլյամս — Կերբեր’

229

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ եւ գերմանուհի Անժելիկ Կերբերը:

Կիսաեզրափակիչում Կերբերը 2 սեթում հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջոհանա Կոնտային, իսկ ամերիկուհին ուժեղ գտնվեց լեհ Ագնեշկա Ռադվանսկայից:

Եզրափակիչը կկայանա հունվարի 29-ի գիշերը:

Australian Open,կիսաեզրափակիչ

Կանայք

Անժելիկ Կերբեր (Գերմանիա) – Ջոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա)՝ 7:5, 6:2

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6:0, 6:4

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. ««Լիվերպուլ»-ին նոր ֆուտբոլիստներ պետք չեն»’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Ընթերցողի արձագանք’