Australian Open.Կարեն Խաչանովը կմրցի գերմանացի Դանիել Ալտմայերի հետ

170

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը (Ռուսաստան) թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Տեղի է ունեցել «Մեծ սաղավարտ» շարքի առաջին մրցաշարի վիճակահանությունը։

2023թ․ Australian Open-ում Կարեն Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին 6:7(2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Հայ թենիսիստը վաստակել էր 925 հազար դոլար։

112-րդ Australian Open-ը կանցկացվի հունվարի 14-27-ը Մելբուրնում։

Նախորդ հոդվածըՀուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում շարունակելու են գրոհել նավերի վրա
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան կազմակերպությունների և մեկ ֆիզիակական անձի դեմ