‘«Australian Open». Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’

1168

Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց պայքարում կայացան 1/8 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը հանդիպումները:

Այսօր Էնդի Մարեյը 6:4, 6:4, 7:6 (7:4) հաշվով առավելության հասավ Բերնարդ Տոմիչի նկատմամբ, Դավիդ Ֆերրերը 6:4, 6:4, 7:5 հաշվով հաղթեց Ջոն Իսներին, Միլոշ Ռաոնիչը պայքարից դուրս թողեց Ստեն Վավրինկային՝ առավելության հասնելով 6:3, 6:3, 5:7, 4:6, 6:3 հաշվով, իսկ Գաել Մոնֆիսը հաղթահարեց Կուզնեցովի արգելքը:

Այսպիսով, հայտնի են կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարող զույգերը.

  • Նովակ Ջոկովիչ — Կեի Նիսիկորի
  • Ռոջեր Ֆեդերեր — Թոմաշ Բերդիխ
  • Գաել Մոնֆիշ — Միլոշ Ռաոնիչ
  • Դավիդ Ֆերրեր — Էնդի Մարեյ

Կանանց պայքարում 1/4 եզրափակիչ փուլում մրցելու են հետևյալ զույգերը.

  • Սերենա Ուիլյամս — Մարիա Շարապովա
  • Ագնեշկա Ռադվանսկա — Կարլա-Սուարես Նավարո
  • Անժելիկ Կերբեր — Վիկտորյա Ազարենկո
  • Յոհանա Կոնտեն կմրցի Մեդիսոն Քիս — Շժան Շուայ զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Ֆեդերերը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վստահությունը’