Australian Open. Ջոկովիչը դուրս մնաց չեմպիոնական պայքարից

169

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտվեց չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիներին՝ 6-1, 6-1, 6-7, 6-3:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը Սիներին պարտվեց 3 ժամ 26 րոպեում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Australian Open-ի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգում կհանդիպեն Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան)։

Նախորդ հոդվածըԱնդրեյ Շեւչենկոն՝ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ
Հաջորդ հոդվածըAustralian Open․ Կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն Արինա Սաբալենկան ու չինացի Չժեն Ցինվենը