Australian Open․ Կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն Արինա Սաբալենկան ու չինացի Չժեն Ցինվենը

168

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան ու 15-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։

Կիսաեզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 7-6, 6-4 հաշվով հաղթեց ամերիկացի Կորի Գաուֆին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե։

Չժեն Ցինվենը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց ուկրաինացի Դայանա Յաստրեմսկայայի հետ ու հաղթեց 1 ժամ 42 րոպեում՝ 6-4, 6-4։ 21-ամյա չինացի թենիսիստուհին առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Հիշեցնենք, որ Արինա Սաբալենկան Australian Open-ի գործող չեմպիոնն է։

Նախորդ հոդվածըAustralian Open. Ջոկովիչը դուրս մնաց չեմպիոնական պայքարից
Հաջորդ հոդվածըԷրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը