‘Bellingcat-ը պարզել է Սոլսբերիի թունավորման կասկածյալի իսկական անունն ու կոչումը’

2695

ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձում կասկածյալ «Ռուսլան Բոշիրովը», պարզվում է, ՀԳՎ գնդապետ Անատոլի Չեպիգան է, պնդում են Bellingcat  և The Insider պարբերականները՝ համատեղ անցկացված հետաքննության արդյունքներով:

Նրանք հաղորդում են, որ 39-ամյա Անատոլի Չեպիգայի անձնագրում որպես բնակության վայր նշված է Խաբարովսկի երկրամասի զորամասը, որտեղ տեղակայված է ՀԳՎ բրիգադներից մեկի հատուկ նշանակության ջոկատը: Բրիգադի մարտիկները ակտիվ մասնակցություն են ունեցել չեչենական առաջին և երկրորդ պատերազմներում:

2010 ական թթ. սկզբներին Չեպիգան տեղափոխվել է Մոսկվա և կնոջ ու որդու հետ գրանցվել է հանրակացարանում:

Բրիտանական իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել պարբերականների անցկացրած հետաքննության արդյունքները, սակայն BBC-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը չի կասկածում «Բոշիրովի» ինքնության նույնականացման հավաստիությանը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Բոշիրովի» կենսագրության վերաբերյալ նոր հրապարակումներն անվանել է «հերթական ներարկում» և Սոլսբերիում տեղի ունեցածից ուշադրությունը շեղելու քաղաքականության շարունակություն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տարվա անհաջողակների խորհրդանշական հավաքականը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հաստատել է՝ Պոգբան այլևս չի լինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխավագը’