‘Մոուրինյոն հաստատել է՝ Պոգբան այլևս չի լինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխավագը’

2165

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Պոլ Պոգբան այլևս չի լինի թիմի փոխավագը:

«Ոչ մի կոնֆլիկտ չկա: Դա պարզապես իմ որոշումն էր: Պոգբան այլևս չի լինի թիմի փոխավագը, բայց դա ոչինչ չի փոխում: Ես եմ գլխավոր մարզիչը և ինձ կարող եմ թույլ տալ նման որոշումներ կայացնել: Այս հարցն այլևս չի քննարկվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաներ»-ի կազմը լքելու որոշման մասին արդեն հայտնել է Մոուրինյոյին և ակումբի ղեկավարությանը:

Նախորդ հոդվածը‘Bellingcat-ը պարզել է Սոլսբերիի թունավորման կասկածյալի իսկական անունն ու կոչումը’
Հաջորդ հոդվածը‘Bild. Օզիլն այրել է բոլոր կամուրջները’