Boeing-ը լուծարում է դուստր ընկերությունը Բելառուսում

889

Boeing-ը Բելառուսում լուծարում է իր դուստր ընկերությունը՝ «Բոինգ БЛР» ՍՊԸ-ն։ Դա է հետևում «Բելառուսի արդարադատություն» ամսագրում հրապարակված լուրից։

Գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարության համաձայն՝  «Բոինգ БЛР» ՍՊԸ-ն լուծարելու որոշումը կայացվել է 2023 թ․ մարտի 1-ին։ Ընդ որում՝ լուծարման կապակցությամբ պահանջ-դիմումներն ընդունվում են մինչև մայիսի կեսերը։

«Բոինգ БЛР» ՍՊԸ-ն ստեղծվել էր 2020 թ․ հոկտեմբերին և պատասխանատու էր բելառուսցի հաճախորդների և իշխանությունների հետ կապերի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի հյուսիսում սպանվել է Փորձագետների խորհրդի անդամը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ»՝ 4:1 (տեսանյութ)