Champions Chess Tour Finals. Լեւոն Արոնյանը հաղթեց Վլադիսլավ Արտեմիեւին

639

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի հետ։ Հայ գրոսմայստերը չորս պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն)։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Հիմնական չորս պարտիաներից հետո գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2, կայծակնային խաղի երկու պարտիայից հետո՝ 1։1։

Սեպտեմբերի 27-ին անցկացվելիք երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Օնլայն մրցաշարին մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ադրբեջանցիներ Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

Նախորդ հոդվածըԳառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ-20 չեմպիոն
Հաջորդ հոդվածըԹինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)