Champions Showdown․ Արոնյանը Նակամուրայի եւ Կարուանայի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը

297

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Champions Showdown մրցաշարի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ 3,5-ական միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։

Արոնյանը հաղթել է աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովին, ամերիկացի Լենիեր Դոմինգեսին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Նակամուրայի հետ, պարտվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Առաջին տեղը 4,5-ական միավորով կիսում են ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու Ֆրանիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37,500 դոլար։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Լիոնել Մեսիի ռեկորդները
Հաջորդ հոդվածըԱյս պահին հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է