Chessable Masters Play-In․ Լեւոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը

217

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Champions Chess Tour-ի երկրորդ մրցաշարի՝ Chessable Masters-ի Play-In փուլում։ Նախնական մրցաշարում նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ կես միավոր հետ մնալով առաջին տեղը գրաված վիետնամցի Լե Կուանգ Լիեմից։

Chess.com-ի օնլայն հարթակում անցկացված Chessable Masters-ի նախնական փուլին մասնակցել է 147 շախմատիստ։ Առաջին 52 տեղերը գրավածները ապրիլի 3-7-ը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ կմասնակցեն Chessable Masters-ի գլխավոր մրցաշարին։

Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն հաստատեց ԱԱ-2026-ի ձեւաչափը
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ի դրոնները հետախուզական տվյալներ են հավաքում