Անտոնով․ ԱՄՆ-ի դրոնները հետախուզական տվյալներ են հավաքում

205

Ամերիկյան անօդաչուները հետախուզական տվյալներ են հավաքում, որոնք հետո Կիևն օգտագործում է ռուսաստանյան ուժերին և ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար, երեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մտահոգության տեղիք է տալիս ԱՄՆ զինվորականների գործունեությունը մեր սահմանների անմիջական հարևանությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի համար են օգտագործվում նման անօդաչու հետախուզական-հարվածային սարքերը»,- ասվում է դիվանագետի մեկնաբանության մեջ, որը դեսպանատունը տարածել է Սև ծովի ջրավազանում ամերիկյան MQ-9 անօդաչու սարքի աղետի կապակցությամբ։

Անտոնովը հիշեցրել է, որ Սպիտակ տան պաշտոնյա Ջոն Քիրբին հայտարարել է, թե ամերիկյան ԱԹՍ-երը նման թռիչքներ կատարում են ամեն օր։ «Բայց ի՞նչ են դրանք անում ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետր հեռու։ Պատասխանն ակնհայտ է․ զբաղվում են հետախուզական տվյալների հավաքմամբ, որոնք հետագայում օգտագործում է Կիևի ռեժիմը մեր զինված ուժերին և տարածքներին հարված հասցնելու համար»,- նշել է դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըChessable Masters Play-In․ Լեւոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը
Հաջորդ հոդվածըՀերշ․ ԱՄՆ-ը կարող է միջամտել հակամարտությանը