CNN․ ԱՄՆ-ը Ուկրաինային կփոխանցի միջին և մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր

384

Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել  հակահրթիռային պաշտպանության միջին և մեծ հեռահարության հրթիռներ։

Այդ մասին կիրակի օրը տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը Գերմանիայում է և այնտեղ հանդիպում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների հետ, վերջերս հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային շատ ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր և զինամթերք կտրամադրի։

Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռակապով ելույթ կունենա G7 գագաթնաժողովում։ Ըստ CNN-ի՝ ակնկալվում է, որ ի պատասխան Կիևի խնդրանքի՝ կհայտարարվի լրացուցիչ ռազմական օգնության, այդ թվում՝ հրետանային զինամթերքի և ռադարների մասին։

Կիևը խնդրում է մատակարարել նաև NASAMS հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են թիրախը խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա, սակայն ուկրաինացի զինվորականները, հավանաբար, պետք է համապատասխան ուսուցում անցնեն, եզրակացնում է CNN-ը։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ի հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում
Հաջորդ հոդվածըԱնկարա․ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի