‘CNN. Այլանդակ հուշարձանների ցանկում «Խիզախության» հայտնվելը սխալմունք է (ֆոտոշարք)’

1357

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Բրեստի ամրոցի պաշտպաններին նվիրված «Խիզախություն» (Мужество) հուշահամալիրն աշխարհի ամենաայլանդակ հուշարձանների ցանկում ընդգրկելու համար: Հեռուստաընկերության կայքում նշվում է, թե խմբագրությունը խոստովանում է, որ վիրավորել է Բելառուսի շատ բնակիչների զգացմունքները: «Դա միտումնավոր չի արվել, ներողություն ենք խնդրում»,- նշել է CNN-ի խմբագրությունը:

Բելառուսական հուշարձանը այդ ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերին նվիրված հարավսլավական արձաններից հետո, որոնք ստացել են Spomenic անունը: Օրինակ՝ սա:

CNN-ի վարկանիշում են հայտնվել ամբողջ աշխարհում մոնումենտալ արվեստի 11 հուշարձաններ: Ցուցակում է, օրինակ, Ֆրանսիայից անկախանալուց հետո Սենեգալում տեղադրված «Աֆրիկայի վերածնունդը»:

«Այլանդակների» շարքում է հայտնվել նաև Զուրաբ Ծերեթելիի  ստեղծագործությունը՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին՝ «Վշտի արցունք»:

Կորեայի բանվորական կուսակցության հիմնադրմանը նվիրված հուշարձանը ցուցակում իններորդ տեղում է:

Թուրքմենական «Չեզոքության կամարը» ցուցակի վերջին տեղերից մեկում է:

Վերջին՝ 11-րդ տեղում Մայքլ Ջեքսոնի լոնդոնյան հուշարձանն է:

Նախորդ հոդվածը‘Սենսացիա. Հայաստանն ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից, կամ նորություններ ապառնի ժամանակով’
Հաջորդ հոդվածը‘Կամբոջայում հայտնաբերել են Բուդդայի գողացված մասունքները’