‘Croatia Grand Chess Tour․ Անանդ — Արոնյան պարտիայում հաղթող չեղավ’

870

Զագրեբում ընթացող Croatia Grand Chess Tour-ի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

41-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Լեւոն Արոնյանը երեք տուրում երեք ոչ ոքիից հետո 1,5 միավորով 6-րդ տեղում է։

Հունիսի 29-ին կայանալիք չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Նախորդ հոդվածը‘«Միլանի» փոխարեն Եվրոպա Լիգայի ուղիղ ուղեգիր պետք է ստանա «Ռոման»’
Հաջորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Առաջատարների մրցակիցներն առաջին շրջանում’