‘«Միլանի» փոխարեն Եվրոպա Լիգայի ուղիղ ուղեգիր պետք է ստանա «Ռոման»’

813

«Միլան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Եվրոպայի Լիգայի հաջորդ խաղաշրջանին: Թիմին հեռացրել են ֆինանսական ֆեյր-փլեյի՝ արդար խաղի կանոնները խախտելու համար: 360tv.ru-ի հաղորդմամբ, որոշումը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանը:

«Միլանը» խախտումներ է թույլ տվել 2015-17 և 2016-18 թվականներին: Հայտնի է, որ ակումբի ղեկավարության և ՈւԵՖԱ-ի միջև պայմանավորվածություն է կնքվել: Խաղաշրջանը բաց թողնելու դիմաց իտալացիները հնարավորություն են ստացել մեկ տարվա ընթացքում կարգավորել բոլոր անհամապատասխանությունները:

«Միլանի» փոխարեն Եվրոպա Լիգայի ուղիղ ուղեգիր պետք է ստանա «Ռոման»: Իսկ որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն կստանա «Տորինոն»:

Նախորդ հոդվածը‘ՍԴ Դատավոր Վահե Գրիգորյանի նամակը. Ամբողջական’
Հաջորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Անանդ — Արոնյան պարտիայում հաղթող չեղավ’