‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը կես միավոր վաստակեց նախավերջին տուրում’

946

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ 38-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։ Արոնյանը վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը։

Միանձնյա առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 10 հնարավորից ունի 7 միավոր։ Նորվեգացի գրոսմայստերից կես միավոր է հետ ամերիկացի Ուեսլի Սոն։

Հուլիսի 7-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սոն, Կարլսենը կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ 15-ամյա Կորի Գաուֆը շարունակում է հրաշքներ գործել․ ամերիկուհին 1/8 եզրափակչում է’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ’