‘Croatia Grand Chess Tour․ Մագնուս Կարլսեն — Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի’

1053

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 49-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Կարլսենը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, կես միավոր է հետ ամերիկացի Ուեսլի Սոն։

Արոնյանը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին 5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը։

Հուլիսի 6-ին կայանալիք նախավերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիրենի հետ։

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» մերժել է «Բարսելոնային», իսկ Գրիզմանից պահանջել է ներկայանալ ակումբային մարզաբազա’