‘Daily Mail. Մինո Ռայոլայի որակազրկումը չեղարկվել է’

726

Գործակալ Մինո Ռայոլան, կարող է վերսկսել իր գործունեությունը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղյալ է հայտարարել նրա որակազրկումը ֆուտբոլային գործարքների հարցում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալացուն արգելվել էր տրանսֆերային գործունեություն ծավալել մինչև 2019 թվականի օգօստոսի 18-ը:

51-ամյա գործակալը ներկայացնում է մի շարք անվանի ֆուտբոլիստների շահերը, որոնց թվում են Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը, Մատեյս դե Լիգտն, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանը:

Ամենայն հավանականությամբ, Պոգբան ու Դե Լիգտն այս ամառ կփոխեն ակումբային գրանցումը՝ հրաժեշտ տալով, համապատասխանաբար, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ու «Այասք»-ին:

Նախորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’