‘Daily Mail. «Սիթիում» Գվարդիոլայի առաջին գործը կլինի Նեյմարին ձեռք բերելը’

1264

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվողին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը», բայց Նեյմարն ավելի շուտ կհամաձայնի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, քանի որ Գվարդիոլան հետաքրքրված էր Կատալոնիա իր տեղափոխությամբ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Պարբերականը հավաստիացնում է, որ հենց բրազիլացին է լինելու է Խոսեպ Գվարդիոլայի առաջնային տրանսֆերային նպատակը` «Մանչեսթեր Սիթիի» մարզչական ղեկը ստանձնելուց հետո, ոչ թե Լիոնել Մեսսին, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց Գվարդիոլայի հետ եռամյա պայմանագիր կնքելու մասին:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա տոմսերի գների թանկացման դեմ. «Լիվերպուլ»-ի մոտ 10 հազար երկրպագու լքել է մարզադաշտը’
Հաջորդ հոդվածը‘Ազար. «Կցանկանայի աշխատել Զիդանի հետ»’