‘Daily Telegraph. Տիկին Ասադը երկակի ստանդարտների մեղադրանք է ներկայացնում’

1832

«Ինչպես հայտարարել է Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա Ասադը, ինքը հրաժարվել է փախչել պատերազմող երկրից, չնայած՝ այդ դեպքում իրեն և իր երեխաներին ֆինանսական օգնություն և անվտանգություն են խոստացել»,- գրում է Daily Telegraph-ը: Երկիրը լքելու առաջարկը Ասմա Ասադն անվանել է «մարդկանց հավատը նախագահի նկատմամբ խարխլելու միտումնավոր փորձ»:

Տիկին Ասադը ծնվել է Լոնդոնում, էթնիկ սիրիացիների ընտանիքում: Բաշար Ասադի հետ նա ամուսնացել է 2000 թ., նրանք այժմ երեք զավակ ունեն:

«Ասմա Ասադի նկատմամբ գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցներ, որոնք թույլ չեն տալիս նրան տնտեսական աջակցություն ցուցաբերել: Նրան նաև արգելված է մուտքը ԵՄ երկրների տարածք, բացի Բրիտանիայից, որովհետև նա դեռ ունի բրիտանական քաղաքացիություն»,- նշում է թերթը:

Հարցազրույցում Ասմա Ասադը երկակի ստանդարտների համար մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են պատերազմը Սիրիայում: Նրա խոսքով՝ «արևմտյան կազմակերպությունները ուշադրություն են դարձնում միայն ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում եղած փախստականների վիճակին, մինչդեռ իրենց տները լքած մարդկանց մեծ մասը Սիրիայի մնացած մասում է»:

Փոխանցում է BBC-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Մահապատժի է ենթարկվել արքայական ընտանիքի անդամը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի’