‘Diario Sport. «Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ դեմ են Գրիզմանի տրանսֆերին’

1077

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնա» կարող է չկայանալ: Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մի շարք ֆուտբոլիստների դուր չի եկել թիմի ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունը: Նրանք արդեն հայտնել են ղեկավարությանը, որ դեմ են ֆրանսիացու տեղափոխությանը: «Կապտանռնագույններ»-ի առաջատարները համոզված են, որ ակումբը չունի Գրիզմանի նման ֆուտբոլիստի ծառայությունների կարիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբից հեռանում է հանուն «Բարսելոնա»-ի: 

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. Ազարը նոր գործակալ ունի’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո.Որոշել եմ ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին’