‘DM. Բրիտանիայում քննադատել են Թոնի Բլերին «Տարվա ֆիլանտրոպ» մրցանակի հանձնումը’

828

Մեծ Բրիտանիայում քննադատել են երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերին «Տարվա ֆիլանտրոպ» մրցանակի հանձնումը, գրում է The Daiiy Mail-ը: Մրցանակը հանձնելու որոշումը կայացրել է GQ ամսագիրը՝ գնահատելով Բելերի աշխատանքը բարեգործության ոլորտում:

Թերթն այդ մրցանակի հանձնումը նախկին վարչապետին համարում է «չտեսնված» բան: Պարբերականը նշում է, որ GQ-ի արարքը անմիջապես քննադատության է ենթարկվել: Մասնավորապես, խորհրդարանի անդամ, լեյբորիստ Ջոն Մեննն ասել է, որ նման մրցանակները պետք է տրվեն «չգովերգված հերոսներին», ովքեր իրենց ժամանակը նվիրում են բարեգործությանը: Խորհրդարանական Չառլի Էլֆիկը հիշեցրել է Բլերի համագործակցությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և մրցանակի հանձնումը նրան համարել է «զարմանալի»:

Ինչպես հաղորդել ենք, Բլերը ժամանակին Նազարբաևին խորհուրդներ էր տվել, թե ինչպես բարելավի իր իմիջը՝ Ժանաոզենում բողոքի ցույցերը ճնշելուց հետո: Փոխանցում է gazeta,ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայտնի անձանց ինքնասպանությունների լուսաբանումը մամուլում հանգեցնում է ինքնասպանությունների աճի’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին հերքել է հույն սահմանապահների կողմից իրեն կանգնեցնելու մասին լուրը’