ECOWAS-ն ակտիվացնում է արագ արձագանքման ուժերը

241

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միությունը՝ ECOWAS-ը, ձեռնամուխ է եղել արագ արձագանքման ուժերի ակտիվացմանը՝ Նիգերում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը։

ECOWAS-ում տեղեկացրել են, որ օգոստոսի 17-18-ին Աքրայում կկայանա միության անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի Կոմիտեի արտահերթ հանդիպումը՝ «Նիգերում արագ արձագանքման ուժերի տեղակայման պլանը վերջնականապես համաձայնեցնելու» համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUWW-ն աշխարհի առաջնության մասին հիշեցրել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարով
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայում վարձկանը պայմանական ժամկետ է ստացել