‘El Mundo Deportivo. Դե Բրույնեն ժամանել է Բարսելոնա’

998

«Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Կեվին Դե Բրույնեն այսօր ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա, որպեսզի մանրակրկիտ բուժզննում անցնի:

Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, «քաղաքայիններ»-ի 27-ամյա կիսապաշտպանի բուժմամբ պետք է զբաղվի հայտնի բժիշկ Ռամոն Կուգատը:

Բուժզննումից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ երբ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ:

Նշենք, որ Դե Բրույնեն ծնկի վնասվածք էր ստացել թիմի հերթական մարզման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Ա Սերիայի 1-ին տուրը կարող է հետաձգվել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’