Բրյուսելը նախազգուշացրել է լուրջ թերությունների մասին

382

Ուկրաինայի շուրջ  իրավիճակի սրման ֆոնին Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է եվրոպական պաշտպանությունում լուրջ թերությունների մասին, ուրբաթ օրը տեղեկացրել է El Pais  թերթը՝ հղում անելով եվրոպական իշխանությունների փաստաթղթի նախագծին։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ ԵՀ-ն վերլուծել է  եվրոպական ռազմական ծախսերը, և արդյունքն ի ցույց է բերել խոցելիության ողբալի դրությունը, հատկապես բացահայտ պատերազմի դեպքում։

Նշվում է, որ եվրոպական երկրների թույլ կողմերի ցուցակում տեղ են գտել քաղաքների և ենթակառույցների հակաօդային պաշտպանությունը և սպառազինության պակասը։ Բացի այդ, Բրյուսելում ուշադրություն են դարձրել նաև լոգիստիկայի, եվրոպական ծածկույթում գաղտնագրված արբանյակային կապի ցանցի բացակայության, կիբեռանվտանգության թերի լինելու, ինչպես նաև ուկրաինական բանակին տրամադրված օգնություններից հետո զինամթերքի պակասի խնդիրներին։

Փաստաթղթի նախագծում խոսվում է «անվտանգության սպառնալիքների աճի» ու նաև այն մասին, որ Ուկրաինայի իրադարձությունները բացահայտել են «խաղաղ ժամանակ պաշտպանության ցածր ծախսերի» բացասական հետևանքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ
Հաջորդ հոդվածըՀռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Ստեֆանոս Ցիցիպասին