‘Eurosport. Բունդեսլիգայի արքան. Մխիթարյանը մայրցամաքի գլխավոր ունիվերսալն է’

1864

Eurosport օնլայն պարբերականը ներկայացրել է եվրոպական առաջնությունների` այս գարնան 7 լավագույն ֆուտբոլիստներին:

Ցանկում, որում ընդգրկված չէ «Բարսելոնայի» և ոչ մի ֆուտբոլիստ, Կրիշտիանու Ռոնալդուի, Անտուան Գրիզմանի, Ջեյմի Վարդիի, Դուգլաս Կոստայի, Հարի Քեյնի և Կոկեի հետ ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Բորուսիան» հետապնդում է  «Բավարիային» (բայց կարծես թե չի հասնում), իսկ 27-ամյա հայ փլեյմեյքերը հանկարծ դարձավ Դորտմունդի ու Բունդեսլիգայի արքան. Գերմանիայում ոչ ոք Մխիթարյանից հաճախ գոլային փոխանցումներ չի կատարում:

Հենրիխը մայրցամաքի գլխավոր ունիվերսալն է. եթե վստահենք WhoScored-ին, կարելի է ենթադրել, որ  «Բորուսիայի» «մենակատարը» մեկ մրցաշրջանում յոթ դիրք է փոխել և անգամ խաղացել է հենակետայինի դիրքում»,- Մխիթարյանի մասին գրել է կայքը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան 7-րդ անգամ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ՝ հավասարվելով Ֆերգյուսոնին ու Անչելոտիին’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. ««Բարսելոնան» փոքրիկ անկում է ապրում»’