‘Պիկե. ««Բարսելոնան» փոքրիկ անկում է ապրում»’

1429

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իր թիմն անկում է ապրում: Այնուամենայնիվ, նա հուսով է, որ «Բարսելոնան» կհաղթի Պրիմերայում եւ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում:

«Մենք փոքրիկ անկում ենք ապրում,_ Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը: _Հնարավոր չէ միշտ բարձունքում լինել: Լինում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ պահեր: «Բարսելոնան» ծարավ էր եւ ցանկանում էր գոլ խփել, սակայն գնդակը դարպասը չէր մտնում: Կարծում ենք՝ շատ լավ խաղացինք, սակայն ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Չեմ ժխտի, որ սա մեծ հարված չէր, որը չէինք սպասում: Հուսով եմ՝ կհաղթենք Լիգայում եւ կնվաճենք երկրի Գավաթը»:

Նախորդ հոդվածը‘Eurosport. Բունդեսլիգայի արքան. Մխիթարյանը մայրցամաքի գլխավոր ունիվերսալն է’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին վեց տարվա վատագույն արդյունքն է գրանցել’