‘Express. Նեյմարը «Ռեալ»-ից կրած պարտության մեջ մեղադրել է Էմերիին’

1678

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալ»-ից կրած պարտության գլխավոր մեղավորն իր թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին է: Այս մասին հայտնում է Express-ը:

Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացու կարծիքով, Պրեսնել Կիմպեմբեի և Ջովանի Լո Սելսոյի փոխարեն խաղադաշտում պետք է լինեին շատ ավելի փորձառու Տիագո Սիլվան և Լասանա Դիարան: Արդյունքում Կիմպեմբեի դիրքից փարիզցիները 2 գնդակ բաց թողեցին:

Այնուամենայնիվ, Նեյմարը կարծում է, որ իրավիճակը շտկելի է: Բրազիլացին հայտարարել է, որ նախորդ տարի «Բարսելոնա»-ի հետ ավելի բարդ իրադրությունում էր հայտնվել, բայց կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել («Բարսելոնա» — ՊՍԺ՝ 6:1):

ՊՍԺ-ի և «Ռեալ»-ի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում (23:45 ԵԺ):

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Հայաստանն ու Վրաստանը պետք է կամուրջ լինեն ՌԴ ու Արեւմուտքի միջեւ’
Հաջորդ հոդվածը‘ԱԼԴԵ-ն հպարտ է Հայաստանին անկախություն ու ժողովրդավարություն բերող ուժի հետ իր կապով’