‘
Այսօր Facebook ընկերության կենտրոնական գրասենյակում Մարկ Ցուկերբերգն անց է կացրել սոցիալական ցանցի նոր աննախադեպ որոնողական համակարգի շնորհանդեսը, ահյտոնւմ է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Graph Search անվանումը ստացած այս նոր համակարգը օգտատերերին թույլ է տալիս մի քանի լրացուցիչ «բանալիների» միջոցով այս կամ այն մարդում գտնել: Օրինակ կարելի է գտնել բոլոր այն ընկերներին, որոնք նշված ֆիլմը կամ գիրքն են նախըտրում, կամ բնակվում են նշված քաղաքում և այլն: Առաջիկայում համակարգը կընդլայնվի և որոնողական դասակարգերի նոր տարբերակներ կունենա:
Առայժմ նոր որոնողական համակարգը սահմանափակ տարբերակով է թողարկված: Այն կարելի է փորձարկել www.facebook.com/graphsearch հղումով անցնելով:
‘