‘ՈւԵՖԱ-2012-ի Եվրոպայի խորհրդանշական հավաքականը’

904

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2012-ի Եվրոպայի խորհրդանշական հավաքականը, որը ձեւավորվել է կայքում անցկացված քվեարկության արդյունքում: Նշենք, որ կայքի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս («Ռեալ», Իսպանիա)

Պաշտպաններ. Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Ժերար Պիկեր («Բարսելոնա», Իսպանիա), Տիագո Սիլվա (ՊՍԺ, Ֆրանսիա), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա):

Կիսապաշտպաններ. Անդրես Ինյեստա, Չավի (երկուսն էլ` «Բարսելոնա», Իսպանիա), Անդրեա Պիրլո («Յուվենտուս», Իտալիա), Մեսութ Օզիլ («Ռեալ», Իսպանիա):

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Իսպանիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Իսպանիա):

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունը երրորդ տարին անընդմեջ խորհրդանշական հավաքականում ներկացված է ութ ֆուտբոլիստով:

Կրիշտիանու Ռոնալդուն 7-րդ տարին անընդմեջ է ընդգրկվում խորհրդանշական հավաքականում, 6-րդ անգամ անընդմեջ՝ Իկեր Կասիլյասը: Առաջին անգամ այս կազմում հայտնվել են Անդրեա Պիրլոն, Տիագու Սիլվան եւ Մեսութ Օզիլը:

«Բարսելոնան» եւ «Ռեալը» 4-ական ներկայացուցիչ ունեն խորհրդանշական հավաքականում:  Իսկ ամենաուշագրավ փաստը թերեւս այն է, որ այս Անգլիայի Պրեմիեր-լիգայի ոչ մի ներկայացուցիչ չկա խորհրդանշական հավաքականում:

Նախորդ հոդվածը‘ԵՄԱ-ն ներկայացրեց լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը ներկայացրեց աննախադեպ որոնողական համակարգ ‘