‘Facebook-ի հիմնադիրը փող է հանգանակում Նյու Ջերսիի նահանգապետի քարոզարշավի համար’

917

ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիարդատեր, Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է դրամական միջոցներ հավաքել Նյու-Ջերսիի նահանգապետ, հանրապետական Քրիս Քրիստիի նախընտրական քարոզարշավի համար, հայտնում է BuzzFeed լրատվական կայքը:

Ցուկերբերգը ոգևորված է Քրիստիի նախաձեռնած՝ կրթական ոլորտի բարեփոխումներով և պատրաստ է այս ասպարեզում հետագայում ևս շարունակել համագործակցությունը նահանգապետի հետ:

Նախըտրական քարոզարշավի շրջանակներում Facebook-ի հիմնադիրը Կալիֆորնիայում գտնվող իր տանը բարեգործական ճաշկերույթ է կազմակերպել, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կփոխանցվի Քրիստիի շտաբին:

Ցուկերբերգի և Քրիստիի համագործակցությունն սկսվել է դեռ 2010 թ., երբ Facebook ցանցի հիմնադիրը նահագապետին 100 միլիոն դոլար է փոխանցել, ինչի շնորհիվ Քրիստիին հաջողվել է կյանքի կոչել կրթական ոլորտի բարեփոխումների իր ծրագիրը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» մոտ օրերս նոր դարպասապահ կունենա’
Հաջորդ հոդվածը‘Տեխաս նահանգի կանայք, իրենք էլ չիմանալով այդ մասին, պոռնոաստղերի են վերածվել’