‘Facebook-յան արձագանքներ. Պոեմ հերոսական, վերնագիրը` գորՁ արեք… ‘

1170

Լիզա Ճաղարյան Ինչու են աղմկում ճահճուտի բնակիչները: Պետք է որ իրենց երազանքը կատարված լիներ` իրենց գորշ գոյությունն իր հսկա ներկայությամբ առավել գորշացնող Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Միջակությունները հիմա պետք է որ խրախճանքի սեղաններ բացած լինեին: Չէ, շարունակում են վայրահաչել: Ինչու՞: Ապրուստի միջոցն է վտանգի տակ: Իրենց առատ-առատ սնունդ էին մատակարարում, որ աշխարհի բոլոր մեղքերը բարդեին Կոնգրեսի առաջնորդի ուսերին: Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, մնացած թեկնածուները Սերժիկի համար եղած-չեղած` մի հաշիվ են, պատվերով գրող լրագրողները, պատվերը թելադրող էէէէէէն «վճռականները» էլ պետք չեն Սերժիկին ու Միշիկին, եթե պետք էլ են, այլեւս` ոչ էդքան թանկ-թանկ, ձրի կգրեն, թող գրեն, չեն գրի` ջհանդամը գրեն: Կարճ ասած ու մեր մեջ ասած` շատ անհարմար բան ստացվեց: Ո՞վ լինի դրանց տեղը, որ էսքանից հետո չկատաղի: Սենց բաներ, էլի:

 

***

Ճիշտն ասած` չեմ կարդացել, ընդամենը լսել եմ, որ իմ ընկերներից ոմանք (ոչ ընկերների կարծիքն ինձ, մեղմ ասած, չի հետաքրքրում) նրանց, ովքեր ծանր են տանում Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը, մեզ պատվել են «օրթոդոքս կռապաշտ» բնորոշմամբ. ընդամենն ասեմ` մենք ռոբոտ չենք, որ մի ակնթարթի ընթացքում կողմնորոշվենք ձեզ նման… Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր անքննելի թեկնածուն էր, եւ շատ բնական է, որ բոլորիս արձագանքները տաք-տաք էին: Իսկ նրանք, ովքեր անմիջապես իրենց թեկնածուին խցկեցին Ֆեյսբուքի էջերը, ընդամենը խոստովանեցին բացեիբաց, որ ՍՏՈՒՄ ԷԻՆ, որ իրենց թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Լավ էիք անում, ձեր իրավունքն է, բայց ինչի՞ էիք ձեւեր թափում: …Դե կներեք էլի, որ ձեզ նման ՃԿՈՒՆ չենք:(

***

Հեղափոխականնե՜ր, հանդուրժողնե՜ր, չծախվածնե՜ր, հայրենիքի համար բարիկադների վրա զոհվողնե՜ր ու մնացած բանե՜ր… Աուուուուու 

Պոեմ հերոսական, վերնագիրը` գորՁ արեք…

ամեն վայրկյանը թանԳ է, 

բոլորիդ ուսերին խելքով լիքը գանգ է, 

գլխներիդ վերեւն անտեր մնացած զանգ է, 

զանգից կախվածն էլ շատ սոթլիկ շլանգ է,

գորՁ արեք, գորՁ արեք, գորՁ արեք: (էս կրկներգն է)

Հ.Գ. Առայժմ բավարարվեք միայն կրկներգով, հեղափոխականներ, հանդուրժողներ, չծախվածներ, հայրենիքի համար բարիկադի վրա զոհվողներ ու մնացած բաներ:

 

Աշոտ Պողոսյան. Մեծ հաշվով, Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հաղթել է: Պատմության դասագրքերում առաջին նախագահի կողքին դրվելու է ստորակետ ու նշվելու է իր անունը` որպես այս իշխանությունների հակաժողովրդական, անմարդկային, ավազակային էության ծանրակշիռ քննադատի: Իր կենդանության օրոք հասցրել է մարդկանց համար մութ մնացած եւ իր դեմ օգտագործվող բոլոր մեղադրանքներին հրապարակային պատասխաններ տալ, իսկ իր առաջ քաշած մեղադրանքներն այդպես էլ մնալու են Ռոբի ու Սերժի գլխին կախված ու անպատասխան: Այսքանը լիուլի բավարար է ավազակապետական բուրգի հիմքերը այնքան ուժգին ցնցելու համար, որ վաղն այն անխուսափելիորեն փլվելու է: Կազմաքանդման գործընթացը սկսված եւ արդեն անդառնալի է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շախմատային հաջորդականությամբ հաշվարկված քայլերով փակուղի է մտցրել ավազակապետությանը ու մեզ մնում է մի քայլ. ԱՆԵԼ ՄԱՏ Սերժ Սարգսյանին` ազգովին, փետրվարի 19-ին: Ուրեմն այս ընտրություններում հաղթելու է ոչ թե որեւէ թեկնածու, այլ մենք` Հայաստանի քաղաքացիներս:

Առաքել Սեմիրջյան. Ժողովուրդ ջան, ինչի եք դիլխոր ընկել Լևոնի չառաջադրվելով, չէ՞ որ որևէ մեկը անփոխարինելի չէ ու դեռ Լևոնից էլ լավ կարող է շարժում ստեղծել ու հեղափոխություն անել, չէ որ Րաֆֆին առաջադրվում է, Անուշ Սեդրակյանը առաջադրվում է, Էպոսագետը առաջադրվում է, դեռ մարքսիստը իր խոսքը չի ասել, ու եթե նրանց գումարում ենք նաև ականավոր հեղափոխական կազմակերպիչներ ու փողոցը գրավողներ Դավիթ Շահնազարյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Արամ Սարգսյանին, Սուրեն Սուրենյանին… հեղափոխությունը հաշվեք պատրաստա ՃՃՃ

Ռուբեն Թեյմուրազյան Դեպրեսիաի պատճառ՝ ՉԻ՛Ք 
/Տեր-Պետրոսյանը ՄՆՈՒՄ Է քաղաքականության մեջ/:

Քաղաքացիական հասարակություն Բլոգ. «Արժե նշել նաև, որ մյուս միակ քաղաքական գործիչը, որ մինչև վերջ պահեց բոլոր պայմանավորվածությունները ու Սերժ Սարգսյանի հետ կուլիսների հետևում պայմանավորվածություն ձեռք չբերեց, Լևոն Տեր-Պետրոսյանն էր (ու նրան հավատարիմ մի քանի այլ քաղաքական գործիչներ): Քաղաքական «էլիտայի» (էլիտա բառը գրում եմ չակերտների մեջ, քանի որ երկխոսասեր այդ գործիչներին էլիտա չեմ համարում) ներկայացուցիչները երկու ճակատով էին խաղ խաղում»:

Հարութ Ուլոյան. Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ խորը փիլիսոփայական եզրակացություններ ու վերլուծություններ անողներ, անիմաստ մի որակեք դա որպես քաղաքականությունից հեռանալ, քանի որ դեռ 2009թ.-ին սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում ինքը իր թեկնածությունը չի առաջադրելու, իսկ դրանից հետո ինքը երբեք ԱՆՁԱՄԲ չի անդրադարձել այդ հարցին: Այն ժամանակ էլ այդ հայտարարությունը որոշները որակեցին որպես քաղաքականությունից հեռանալ, բայց իրականությունը լրիվ այլ էր:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը չի ստորագրելու համաներման մասին օրինագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահի և ԼՂՀ վարչապետի ամանորյա ուղերձները ‘