‘Facebook ընկերության ղեկավարը ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենն է’

760

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2012 թ. ընթացքում վաստակել է մոտավորապես 2,3 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենների վարկանիշային ցուցակում, որը պատրաստել է GMI Ratings հետազոտական ընկերությունը, Ցուկերբերգն առաջատարի դիրքում է: Վերլուծաբանների հաշվարկներով՝ անցյալ տարի 29-ամյա միլիարդատիրոջ եկամուտը, միջին հաշվով, կազմել է օրական 6 միլիոն դոլար: Երկրորդ տեղում՝ անցյալ տարում վաստակած 1,1 միլիարդով՝ էներգետիկական Kinder Morgan ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Կինդերն է: Եռյակը եզրափակում է Sirius XM Radio արբանյակային ռադիոյի տնօրեն  Մել Կարմազինը, որը 2012 թ. վաստակել է մոտավորապես 255 միլիոն դոլար, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գործազուրկներին կզրկեն նպաստից, պաշտոնյաների աշխատավարձերը` կավելացնեն’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկո. Ադրբեջանին դուր չի գա Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին’