Facebook-ը ԶԼՄ-ների տեղեկություններն իր անվանափոխման մասին ասեկոսե է անվանել

445

Facebook-ի ներկայացուցիչը, պատասխանելով ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ հարցին, թե սոցիալական կայքի անունը պիտի փոխվի, հայտարարել է, որ ընկերությունը «ենթադրություններ ու ասեկոսեներ չի մեկնաբանում»։

Ավելի վաղ Verge կայքը, հղում անելով աղբյուրի, հաղորդել է, թե Facebook ընկերությունը մտադիր է եկող ամիս փոխել անունը, «որպեսզի այն արտացոլի «մետատիեզերք» կառուցելու նրա ուղղվածությունը»։ Նշվում է, որ սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է ընկերության անվանափոխումը քննարկել Facebook Connect ամենամյա համաժողովի շրջանակներում, որը կայանալու է հոկտեմբերի 28-ին, սակայն փոփոխությունների մասին կարող են նաև ավելի շուտ հաղորդել։

Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, նույնիսկ ղեկավարության բոլոր անդամները չէ, որ գիտեն այն։ Ենթադրվում է, որ անունն ինչ-որ կերպ կապ կունենա Horizon-ի՝ Facebook- ի վիրտուալ գրասենյակի անվան հետ։

Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թ․ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Կենտրոնակայանը Կալիֆոռնիայի Մենլո-Պարկում է։ Facebook-ին են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram սերվիսները:

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼատինական Ամերիկայում Ալեքս Սաաբի արտահանձնումն ԱՄՆ-ին անվանել են առևանգում
Հաջորդ հոդվածըՊատահար Կաքավաձոր գյուղի խաչմերուկում․ 5 զոհ, 13 տուժած