‘Femen-ը մերկացել է Լուվրում (լուսանկարներ)’

4121

Femen շարժման ուկրաինացի հիմնադիրները և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած նրանց համախոհները Լուվրի թանգարանում՝ Վեներայի արձանի հարևանությամբ, մերկացել են՝ ի պաշտպանություն Թունիսում բռնաբարության զոհ դարձած երիտասարդ կնոջ, հայտնում է newsru.com լրատվականը:

Աղջիկները պահանջել են անհապաղ դադարեցնել 27-ամյա Մարիամի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով ոստիկանների կողմից բռնաբարված երիտասարդ կինը մեղադրվում է անբարոյական վարքի համար:

«Թունիսցի ոստիկանների կողմից Մարիամի բռնաբարության փաստը FEMEN-ը որակում է որպես կանանց դեմ իրագործված եղեռն, իսկ զոհի նկատմամբ հարուցված  դատական գործը՝ մարդու հիմնարար իրավունքների բռնաբարություն:»,- հայտարարել են միջոցառումը նախաձեռնող ակտիվիստները:

\"\"

\"\"

\"\"

Լուսանկարները՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մտահոգված է ՌԴ-ում վերաբնակեցման ծրագրո՞վ’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություններ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Նապոլիի» գրասենյակներում’