‘Ferrari-ն ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ բրենդը’

946

Իտալական Fiat կոնցեռնի մեջ մտնող Ferrari սպորտային ավտոմեքենաների արտադրողը, Brand Finance (Մեծ Բրիտանիա) գործակալության վարկածով՝ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ բրենդը: Brand Finance-ը երեքշաբթի  հայտարարել է, որ շուտով՝ փետրվարի 28-ին, հրապարակելու է աշխարհի ամենաուժեղ 500 բրենդների ամենամյա վարկանիշային ցանկը, սակայն որոշ մանրամասներ ընկերությունն արդեն իսկ բացահայտել է: Այսպիսով, ամենաազդեցիկ բրենդ է ճանաչվել Ferrari-ն: Մեկ օր առաջ էլ Ferrari-ն հայտարարել էր, որ 2012-ն այս ապրանքանիշի պատմության ընթացքում ամենահաջող տարին է եղել՝ ավտոմեքենաների վաճառքն ավելացել է 5 %-ով, շահույթը՝ 8 %-ով, մաքուր եկամուտը կազմել է 244 միլիոն եվրո (աճը՝ գրեթե 17,8 %):

Աշխարհի ամենաթանկ բրենդը շարունակում է մնալ Apple-ը, սակայն Brand Finance-ն նշում է, որ ամերիկացի արտադրողը շատ քիչ առավելություն ունի իր ասիական մրցակցի ՝ Samsung-ի նկատմամբ: «Չնայած նոր ապրանքատեսակների արտադրությանը, ինչպիսիք են iPhone-ը և  iPad-ը, ընկերությունը դեռ դիրքերը զիջում է Samsung-ին, և բացառապես իր մեծության շնորհիվ է, որ Apple-ը կարողացել է իր առաջատար դիրքը պահպանել  ավելի փոքր, սակայն ավելի հնարամիտ հարավկորեական մրցակցի նկատմամբ», vedomosti.ru-ի փոխանցմամբ՝ ասված է Brand Finance-ի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս կտա այն վայրում, որտեղ ժամանակին հացադուլի էր նստել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է համազգային հանրահավաքի’