FIFA The Best․ Թոմաս Տուխելը՝ աշխարհի լավագույն մարզիչ

329

2021թ․ աշխարհի լավագույն մարզիչը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է։ Անգլիական թիմը նրա ղեկավարությամբ անցած տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Նախորդ հոդվածըՊոռոշենկոն միավորվելու կոչ է արել
Հաջորդ հոդվածըFIFA The Best․ Տարվա խորհրդանշական հավաքականը