Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվեց 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով։
Լավագույն եռյակում Լեւանդովսկին հետ է թողել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին ու անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակի ազգային հավաքականների մակարդակում լավագույն ռմբարկու դառնալու համար՝ 115 գոլ։