‘
Սիրիական ընդդիմության գլխավոր դոնորը Լիբիայի կառավարությունն է, ըստ ИТАР-ТАСС-ի՝ հայտնում է լոնդոնյան Financial Times-ը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Լիբիայի կառավարությունը Սիրիայի ազգային խորհրդին տվել է 20,3 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընդհանուր 40,4 միլիոն դոլարից, որը 2011-ի գարնանն ստեղծվելուց ի վեր Խորհուրդն ստացել է», — նշում է պարբերականը: Սիրիայի ընդդիմությանը ֆինանասավորելու ցուցանիշով երկրորդ տեղում է Քաթարը (15 մլն դոլար), երրորդ տեղում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (5 մլն դոլար):
Թերթը նշում է նաեւ, որ ֆինանսավորմանը զուգահեռ՝ այժմ Լիբիան Սիրիա է ուղարկում գրոհայինների, որոնք նախկինում մասնակցել են Քադաֆիի վարչակարգի դեմ մղվող մարտերին:
‘