‘Forbes-ը հաշվել է երգչուհիների եկամուտները. Առաջատարն է Բրիտնի Սփիրսը (ֆոտոշարք)’

844

Forbes ամսագիրը հրապարակել է 2012թ. ամենաշատ վարձատրված երգչուհիների վարկանշային աղյուսակը,  որը գլխավորել է Բրիթնի Սփիրսը՝ 58մլն դոլար տարեկան եկամուտով:

Աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆտը՝ 57մլն դոլար եկամուտով: Լավագույն եռյակը եզրափակում է փոփ-աստղ Ռիհաննան, որի 2012թ-ի գործունեությունը 53մլն դոլար է բերել:

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Lեդի Գագան, Շադեն, Մադոննան, Ադելը և այլոք:

Ինչպես նշում է ամսագիրը, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նախկին պես ավելի քիչ են վաստակում տղամարդ երգիչներից: Օրինակի համար բերված է աշխարհի ամենաշատ վարձատրվող 25 երաժիշտների վարկանիշային աղյուսակը, որտեղ է միայն ութ երգչուհի: Այս փաստը ամսագիրը բացատրում է նրանով, որ երգչուհիները ստիպված են լինում ընդհատել իրենց կարիերան հղիության պատճառով:

Forbes-ի վարկանիշը կազմվում է պարբերականի սեփական տվյալների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցների հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն ներկայացնում է. Թշնամական Ասորեստանից ուղարկված երկու լրտեսների վնասազերծումը ‘