‘Forbes. Նատալի Փորթմանը Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղն է’

828

Forbes. Նատալի Փորթմանը Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղն է

Forbes ամսագիրը հաշվել է կինոաստղերի հոնորարները եւ նրանց շնորհիվ վերջին շրջանում ստացած եկամուտները, եւ հետեւություն են արե, որ Հոլիվուդում այսօր ամենա եկամտաբեր դերասանուհին Նատալի Փորթմանն է:

Ֆրանսուհին այդ տիտղոսնը ձեռք է բերել բարձր հոնորարների չձգտելու եւ հաջողակ նախագծեր ընտրելու ունակությն շնորհիվ: Նրա մասնակցությամբ «Սեւ կարապը», «Ավելին, քան սեքս», եւ այլ ֆիլմերը, մեծ բյուջե չունենալով հանդերձ, միջազգային վարձակալության ժամանակ ավելի քան կես միլիարդ դոլար են հավաքել: Այսպիսով, Փորթմանի համար վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաները 42,70 դոլար եկամուտ են ստացել: Համեմատության համար, իրեն վճարված հոնորարները ամենից վատ «հետ է բերում» Էդդի Մըրֆին: Նույն Forbes-ի հաշվարկներով, նրան տրված յուրաքանչյուր դոլարն ընդամենը 2,30 դոլար է բերում:

Ամենաեկամտաբեր աստղերի տասնյակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Քրիստեն Ստյուարտը, որը շատ քիչ է զիջում Փորթմանին, «Մթնշաղ»-ի հերոսի բերած եկամուտը հավասար է հոնորարի յուրաքանչյուր դոլարի դիմաց 42,6-ի: «Մթնշաղի սագայի» գծով Քրիստենի գործընկերներ Ռոբերտ Փաթինսոնը եւ Թեյլոր Լոնտերը նույնպես շատ հետ չեն մնացել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ, եկամտաբերության վարկանշային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.

  1. Նատալի Փորթման ($42,70)
  2. Քրիսթեն Ստյուարտ ($42,60)
  3. Շայա ԼաԲաֆ ($35,80)
  4. Ռոբերտ Փաթինսոն ($31,70)
  5. Դենիել Ռեդկլիֆ ($30,50)
  6. Թեյլոր Լոտներ ($29,50)
  7. Բրեդլի Քուպեր ($25)
  8. Դուեյն Ջոնսոն ($22,70)
  9. Էմի Ադամս ($22,60)
  10. Քեւին Ջեյմս ($22,40)

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Հեռագիր՝ Ձմեռ պապից. «Երկնքից իջնող Աստվածը» դուք ինքներդ եք ‘
Հաջորդ հոդվածը‘Շակիրան երեխա չի ունեցել’