‘Fourfourtwo. Մովսիսյանը «Սոլթ Լեյքի» գլխավոր հաղթաթուղթն է’

1354

Հայտնի Fourfourtwo պարբերականը անդրադարձել է ՄԼՍ-ի մեկնարկին՝ մանրամասն ներկայացնելով մասնակից թիմերին:

Անդրադառնալով «Սոլթ Լեյքին», պարբերականը նրան ներկայացրել է որպես առանցքային ֆուտբոլիստ (key player): 

Շնորհիվ ակումբային հստակ ձեռագրի ու ձևավորված խաղաոճի՝ «Ռեալը» կարողացավ հասնել MLS-ի մրցաշարային աղյուսակի բարձունքին: Նրանք գիտեին, թե ով են, ու կարողացան իրար հետևից հաջող խաղաշրջաններ անցկացնել:

Բայց Գարթ Լագերուեյն ու Ջեյսոն Քրիսը հեռացան թիմից, ու նրանց փոխարինած մարդիկ բախվեցին դառը իրականությանը: Նոր գլխավոր մարզիչ Ջեֆ Սեսարը մի կողմ դրեց 4-4-2 սխեման ու անցում կատարեց 4-3-3-ի: Սակայն անցյալ մրցաշրջանում այս սխեման ձախողվեց, ինչը մեծապես պայմանավորված էր կենտրոնական հարձակվողի բացակայությամբ: «ՌՍԼ»-ն հրաժարվեց անարդյունավետ Ալվարո Սաբորիոյի ծառայություններից, իսկ նրան փոխարինած Դեվոն Սանդովալը չլրացրեց գոյացած բացը: Այդպիսով թիմում հայտնվեց հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վեց տարի անց վարձակալությամբ մոսկովյան «Սպարտակից» տեղափոխվեց ամերիկյան թիմ:

Յուրա Մովսիսյանը, ով ընդամենը 28 տարեկան է, կարող է առանցքային խաղացող դառնալ Սեսարի 4-3-3 սխեմայում: Քանի դեռ նա կենտրոնական հարձակվողի դերում է, Ժոաո Պլատայի ու Բուրիտո Մարտինեսի պես խաղացողները կարող են ավելի շատ տարածություն ստանալ և դա  օգտագործել իրենց օգտին:

Մովսիսյանի վերադարձը կարող է նաև հոգեբանորեն դրական ազդեցություն ունենալ: Հայ հարձակվողն իր մեջ ունի «ՌՍԼ»-ի մենթալիտետը, որի հետ ժամանակին դուրս եկավ փլեյ-օֆֆ, օգնեց նվաճելու մեկ MLS գավաթ ու Արևելյան կոնֆերենցիայի տիտղոս, իսկ 2011-ին թիմին հասցրեց մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մովսիսյանն իր որակների մի մասն այլևս չունի, բայց նրա վարակիչ վերաբերմունքն ու նախկին թիմում մի մասնիկը դառնալու ցանկությունը կարող է օգնել թիմին վերգտնելու այն մենթալիտետը, որը կորցրեց անցյալ տարի:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Իկեր Կասիլյասի ֆավորիտները’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը հրաժարվել է համեմատել Մեսսիին ու Պելեին’