‘Free car ակցիան բոլորովին նոր որակ է ստանում. «Գիծ» են դուրս եկել միկրոավտոբուսներ (տեսանյութ)’

7067

Հուլիսի 21-ին դերասան Հայկ Մարությանի նախաձեռնած free car ակցիան մեծ թափ է ստանում: Ավտոմեքենա ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց առաջարկում են անվճար տեղափոխություն:

Երեկ, սակայն, ակցիան միանգամայն նոր որակ է ստացել: Մեր օպերատորը նկարահանել է, թե ինչպես են  մարդկանց անվճար տեղափոխում միկրոավտոբուսով: Այսպիսով՝ ակցիան իրականացնող հնարամիտ քաղաքացիներին միանգամից հաջողվում է տեղափոխել մինչև 15 մարդ՝ խնայելով վերջիններիս թե՛ գումարները, թե՛ նյարդերը:

Փաստորեն, դժգոհ լինելով տրանսպորտի գնի անհիմն բարձրացումից՝ քաղաքացիները մարդկանց անվճար են տեղափոխում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը և հորդորելով մյուսներին՝ չվճարել անհիմն սահմանված 150 դրամ ուղեվարձը:

Մեր թղթակիցը նշում է, որ սա միակ դեպքը չէ, երբ Free car ակցիան իրականացվում է միկրոավտոբուսներով:

Նախորդ հոդվածը‘Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի չինովնիկները նույնիսկ ծառայողական մեքենաներում են խախտում օրենքը (լուսանկարներ)’