‘G20. Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը’

1771

Գերմանիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մուտքը երկիր՝ Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ նրանց սարքած ծեծկռտուքի պատճառով. Սպիտակ տան մոտ նրանք ճեղքել էին ոստիկանական արգելապատնեշը և սկսել էին ծեծել շենքի առջև ցույց անող քրդերին:

ԳԴՀ մուտքի արգելքը նշանակում է, որ թիկնապահները, որոնք հեռակա դատապարտվել են ԱՄՆ դատարանի կողմից, չեն կարող ժամանել Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որը կայանալու է հուլիսի 7-8-ին Համբուրգում:

Սպասվում է, որ բողոքի ցույցերին մասնակցելու նպատակով այդ օրերին Համբուրգ են գալու ավելի քան 10 հազար հակագլոբալիստներ: Բացի այդ, Համբուրգում բավական ստվար քրդական համայնք կա, որի անդամները, հնարավոր է, ցույց անեն գագաթնաժողովին Թուրքիայի նախագահի մասնակցության դեմ: Իրադրությունն ավելի է բարդանում այն կապակցությամբ, որ Գերմանիայում կա «Գորշ գայլեր» անվամբ հայտնի թուրքական աջ-արմատական ազգայնական կազմակերպությունը: Գերմանական անվտանգության ծառայությունը հավանական բախումներ է նախատեսում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում դատարանը որոշում է կայացրել արտաշիրմել Սալվադոր Դալիի աճյունը’