‘Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրին նիստերի դահլիճից. Ա1+’

2884

Այսօր ոստիկանները բռնի ուժով Ժիրայր Սեֆիլյանին և գործով մյուս ամբաստանյալին՝ Ներսես Պողոսյանին, հեռացրին նիստերի դահլիճից՝ կատարելով դատարանի ցուցումը։ 

Ա1+-ի փոխանցմամբ, ամբաստանյալները դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ներս մտնելիս ոտքի չէին կանգնել. այսպիսով՝ դատավորը դա դիտեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։

Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանն  ինչ-որ բան էին հայտարարում դատարանի դահլիճում, բայց դա լսելի չեղավ։ Գործով փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ նրանք նշել են, թե դատարանի դեմ անձամբ ոչինչ չունեն, սակայն այդ գործը կարված է, և իրենք կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ։

Շարունակությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի գլխավոր դատախազը նախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘G20. Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը’