Goal. «Ոսկե գնդակի» մրցանակի ֆավորիտները

453

Goal-ը հրապարակել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների սեփական վարկանիշի թարմացված տարբերակը։

Ցուցակը շարունակում է գլխավորել ՊՍԺ-ի հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։

Երկրորդ տեղում Էրլինգ Հոլանդն է (Մանչեսթեր Սիթի/Նորվեգիա), իսկ Կիլիան Մբապեն (ՊՍԺ/Ֆրանսիա) երրորդ տեղում է․ նախորդ վարկանիշային աղյուսակում նա երկրորդն էր Մեսսիից հետո։

Լավագույն 10-յակում են նաև Վիկտոր Օսիմհենը (Նապոլի/Նիգերիա), Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ/Բրազիլիա), Խվիչա Կվարացխելիան (Նապոլի/Վրաստան), Մարկուս Ռեշֆորդը (Մանչեսթեր Յունայթեդ/Անգլիա), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա/Լեհաստան), Կազեմիրոն (Մանչեսթեր Յունայթեդ/Բրազիլիա), Բուկայո Սակա (Արսենալ/Անգլիա)։

Նախորդ հոդվածը«Տոտենհեմը» կհեռացնի Անտոնիո Կոնտեին
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը տարված է ՌԴ-ին պարտության մատնելու գաղափարով