Անտոնով․ ԱՄՆ-ը տարված է ՌԴ-ին պարտության մատնելու գաղափարով

226

Միացյալ Նահանգների վարչակազմը Ուկրաինային իր սպառազենքի մատակարարումներով սադրում է ուկրաինական ճգնաժամի աշխարհագրության ընդլայնումը և փակում է աչքերը Կիևի իշխանությունների կոռումպացվածության վրա։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ռազմական օգնության 350 մլն դոլարի հերթական փաթեթը։

«Վաշինգտոնը համակված է մեր երկիրը ռազմավարական պարտության մատնելու գաղափարով։ Իր քայլերով վարչակազմը ուկրաինացի արմատականներին միայն  մղում է նոր սոսկալի գործողությունների»,- ընդգծել է Անտոնովը։

Ըստ դեսպանի՝ «ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր մատակարարումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմն ավելի շատ է զգում իր անպատժելիությունը»։

«Ռեժիմը առանձնահատուկ ցինիզմով շարունակում է սպանել Դոնբասի,  Ռուսաստանի Զապորոժյան և Խերսոնյան շրջանների խաղաղ բնակչությանը,- շեշտել է ռուսաստանյան դիվանագիտության  ղեկավարը։- ԱՄՆ-ում չեն մտածում, որ կրակի վրա յուղ լցնելով՝ ընդամենը նպաստում են հակամարտության աշխարհագրության ընդարձակմանը։ Նման գործողությունները սպառնալիքի տակ են դնում ողջ Եվրոպայի անվտանգությունը՝ մեծացնելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ռիսկերը»,- ամփոփել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըGoal. «Ոսկե գնդակի» մրցանակի ֆավորիտները
Հաջորդ հոդվածըՀունգարիան հերքել է ԵՄ-ի հայտարարությունն արգելափակելու լուրը